ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Լոսկաբոսյան հայտարարությունը վկայում է...

Լոսկաբոսյան հայտարարությունը վկայում է...
22.06.2012 | 16:25

«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը դրական է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով փարիզյան հանդիպումը: Ռուսական կողմը դրական է վերաբերվում նման հանդիպումներին քաղաքական երկխոսության շարունակման տեսակետից»,- ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: Նա իրազեկել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը վաղուց էր ծրագրված. «Նախարարները տեսակետներ փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման շուրջ, շփման գծում տեղի ունեցող միջադեպերի, հումանիտար կապերի զարգացման մասին»:

Լուկաշևիչը հաստատել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են հուլիսին տարածաշրջան այցելել: Լոս Կաբոսում երեք նախագահների հայտարարության առնչությամբ ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչը ասել է. «Դա վկայում է, որ համանախագահ երեք երկրների շահերից է բխում Լեռնային Ղարաբաղի հակամարտության արագ հաղթահարումը»:

Դիտվել է՝ 4171

Մեկնաբանություններ